1in.am-ը գրում է.
126 չեչեն նորածիններ Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ 1000-ական դոլար են ստացել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից:
78 տղաները և 48 աղջիկները, որոնք ստացել են նվերները, լույս աշխարհ են եկել հունվարի 13-ին՝ մարգարեի ծննդյան օրը՝ հաղորդում է հանրապետության կառավարության կայքը:
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ 1000-ական դոլար կստանան այն ընտանիքները, որոնք նորածիններին կանվանեն ի պատիվ մարգարեի, նրա հարազատների կամ համախոհների:
Instagram-ում Կադիրովը նշել է, որ Չեչնիայում ծնողները երեխաներին Մուհամմեդ անվանում են ոչ հանուն փողի:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_244063.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



