1in.am-ը գրում է.
Առլինգթոնում Տեխասի համասարանի ինժեներների գաղափարը եթե կոմերցիոն աջակցություն ստանա, ապա այլևս կարիք չի լինի տանը պահել սմարթֆոնների ու այլ էլեկտրոնային սարքերի լիցքավորման մալուխների մի ողջ կույտ: Գիտնականները մշակել են քամու մանրադիտակային տուրբիններ, որոնք կարող են լիցքավորել հեռախոսը քամու ժամանակ կամ օդափոխիչին մոտ գտնվելու ժամանակ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մինի-տուրբինները պատրաստված են ամուր, սակայն ճկուն նիկելային համաձուլվածքից և ունեն այնպիսի փոքր չափսեր, որ 10 տուրբիններ կարող են տեղակայվել բրնձի մեկ հատիկի վրա:
Գիտնականները նախատեսում են այն կցել սմարթֆոնի կորպուսին կամ հատուկ պաշտպանիչ պատյանին:
Երեքթևանի մանրադիտակային պտուտակը տեղադրված է 2 մմ երկարությամբ ձողի վրա: Օրինակ՝ iPhone 4-ի լիցքավորման համար կպահանջվի 2040 տուրբինի աշխատանք:
Կոնցեպցիայի վաճառքի էքսկլյուզիվ իրավունքի տերը թայվանական WinMEMS Technologies-ն է: Մասնագետները ներկայում փորձում են գտնել մշակման կիրառման նոր ոլորտներ:



