
Կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆիլմը մասնակցում է լեհական կինոփառատոնին և անցել է եզրափակիչ փուլ: Ո՞ր ֆիլմի և ի՞նչ փառատոնի մասին է խոսքը. այս և այլ հարցերի պատախանները ռեժիսորի հետ զրուցում ճշտեց ArmStar.am-ը` անմիջապես լուրն իմանալուց հետո:
Եզրափակիչ անցած ֆիլմը «Կինը»- ն է, թե՞ «Անպետքը»:
Ոչ, «կինը» ներկայացրել էինք անցած տարի, և շատ լավ էր ընդունվել: Այսօր իմ ֆեյսբուքյան էջին տեղադրել էի լեհական հեռուստաալիքով «Կինը» ֆիլմի մասին հաղորդումից մի հատված, որն օգտագործել էին կինոփառատոնի տեսահոլովակի մեջ:
Փաստորեն վերջերս համացանցում իրարանցում առաջացրած «Անպետքը» ֆիլմի մասի՞ն է խոսքը:
Այո, այսօր իմացա, որ մեր նոր` «Անպետքը» ֆիլմն այս տարի նույնպես հաղթել է առաջին փուլում:
Ինչ հիմունքներով է կատարվում ֆիլմի ընտրությունը, մանրամասնեք այդ փառատոնի
մասին:
Դա հեղինակային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոն է, անվանումն է «ZOOM – ZBLIZENIA»: Այս տարի մասնակցում էր 649 ֆիլմ, որոնցից ընտրվել են 82-ը: Պրոֆեսիոնալ ժյուրին մեկ ամսվա ընթացկում բոլոր ֆիլմերը նայում է և քվեարկությամբ ընտրում վերջնական փուլ անցնող ֆիլմերը: Շատ լավ կազմակերպված փառատոն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ