Մարդկային մի հատ պիղծ տեսակ կա, որի դեմքին ինչքան էլ թքես, մաքսիմում ասի, որ հորդառատ անձրև ա գալիս: Այ Գալուստ Սահակյանը հենց էդ տեսակից ա, ով, լինելով ընդամենը պալատական տուզիկ, պատրաստ է ամեն մի տխմարություն հրապարակավ ասելու, միայն թե հաճոյանա իր տերերին:
Հիմա էլ էս տկարամիտը հայտարարել է, որ մենք` ժողովուրդս, պետք ա մի քիչ խնայողաբար սովորենք օգտվել կոմունալ ծառայություններից, որ հետո չբողոքենք, որ թանկ ա: Հա, մեկ էլ խորհուրդ ա տվել, որ մենք սկսենք սովորել վստահել ոչ թե իշխանությունների, այլ մեկմեկու:
Կարճ ասած, Գալուստը մեզ ասում ա՝ չեք ուզում շատ փող գա` քիչ վառեք, շատ եք վառել, բայց փող չունեք, իրար վրա հույս դրեք, իսկ իշխանությունների հետ գործ չունեք: Ի՞նչ ասեմ, Գալուստ ջան, Աստված տա, որ քո երեխեքը ու իրանց երեխեքը հայտնվեն էն իրավիճակում, որ -18-ի ժամանակ սովորեն խնայողաբար գազ վառել, իսկ փող չհերիքելուց էլ, հարևան-բարեկամների վստահությունը էնքան ունենան, որ իրանց պարտք տվող լինի: Դե իսկ քեզ ասելիք չունեմ, Աստված քեզ արդեն պատժել ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել