Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել. Գալուստ Սահակյանը` կոմունալ ծախսերի մասինYerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այս օրերին բնակչության հուզող սոցիալական թիվ մեկ խնդրի` կոմունալ ծախսերի մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց.«Իհարկե, դաժան բան է, բայց ավելի շատ շոկի մեջ կլինեին, եթե գազ չունենայինք: Բայց մենք այդ ժամանակաշրջանն էլ ենք տեսել»:

Պատգամավորի խոսքով` յուրաքանչյուր ապրանք ենթակա է վաճառքի, գնողները գնում են և փորձում լուծել իրենց երկրների խնդիրը:

Դիտարկմանը, որ ցուրտ ձմռան արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերը հավասարվել են միջին քաղաքացու աշխատավարձի չափերին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Իհարկե, դաժան է: Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել, առավել ևս, կարծում եմ, որ էն 270 հազար մարդու աշխատավարձերը, որոնք կբարձրանան, մի քիչ կմեղմեն վիճակը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել