Հարգելի պարոն Վլադիմիր Գասպարյան: Ձեր պաշտոնավարման ընթացքում նկատելի են մի շարք բարեփոխումներ: Անձամբ եմ զգացել համակարգի դրական շարժը, որոշ ոստիկանների մոտեցումը ու շփումը ժողովրդին: Փաստորեն նկատելի է Ձեր խստապահանջությունն ու հոգատարությունը ժողովրդի նկատմամբ: Հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի կարող կարգավորվել՝ չնայած Ձեր ցանկությանը և ձգտումներին: Հասկանալի է նաև, որ համակարգում տեղի ունեցող բոլոր թերությունները ոչ մի մարդ արած չի կարող միանգամից շտկել: Այդ ամենը ի զորու է անել միմյայն Ամենակարողը: Ես տպավորված եմ Ձեր հավատով առ Աստված: Ձեր արագ կողմնորոշման և հավատքի շնորհիվ էր, որ ապրիլի 9-ին կասեցվեց արյունահեղությունը (երկրորդ մարտի 1-ը): Եվ այս ամենից հետո ավելի լավ կլիներ, եթե այնպիսի «օրինապահները», ում հետ, որ ես անմիջապես եմ առնչվում, քիչ լինեին: Եվ քանի որ իմ դիմումները անձամբ Ձեզ չեն հասնում, որոշեցի գրել բաց նամակ: Համոզված եմ և ակնկալում եմ, որ Ձեր տեղյակ լինելու դեպքում միայն կտրվի իմ հարցին արդարացի ու սպառիչ պատասխան: Կարծում եմ, որ դուք էլ տեղյակ չեք համակարգում տեղի ունեցող հանցագործություններից: Հոգնել եմ մեկը մյուսի վրա գցվող, լղոզված պատասխաններից: Խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ խնդրանքին: Շենգավիթ համայնքի ոստիկանության քննիչ Լեռնիկ Ստեփանյանը վերցրել է տղայիս բջջային հեռախոսը (քրոջ նվերը) նախաքննության ժամանակ՝ 07.06.2012թ. և առ այսօր չի վերադարձնում (ինքնանվիրել է): Ես իմ ձեռքով իրեն հանձնել եմ իրեր՝ ճանաչման ներկայացնելու համար, որը նա յուրացրել է: Արդարացի է արդյո՞ք նման արարքը խրախուսել, քողարկել և հովանավորել: Մի՞թե սա հանցագործություն չէ, և սրա համար չկա՞ համապատասխան հոդված: Այս հանցագործի արարքը գալիս է Նոր-Նորքի ոստիկանության աշխատակիցներ Մկրտչյանի և Խաչատրյանի պատվերից: Այս աշխատակիցներն էլ անմիջապես չեն գործում (գործում են իրենց գործակցի և գործոն ուժի շնորհիվ): Օգտվելով մարդկանց արատից՝ դրդում են մեղքի ու հանցանքի, և օգուտ քաղում: Ինձ լռեցնելու և բողոքներիս վերջ դնելու համար ավելի ծանրակշիռ գործ էին ուզում բարդել տղայիս գլխին՝ նրա կալանավայրում եղած ժամանակ: Սակայն իրավական հիմքեր և հիմնավոր փաստեր չլինելու պատճառով ու մեր կողմից հակադարձումներ ու հակափաստարկներ ներկայացնելու շնորհիվ՝ այդ գործը փակվեց ու նորից «հուղարկավորվեց»: Ես չեմ կարող իմ ամբողջ ասելիքը տեղավորել այս նամակում: Եվ չեմ ուզում շատ խլել Ձեր թանկարժեք ժամանակից: Միայն խնդրանքս Ձեզ. պարզաբանել այս հարցերը, ստիպել Լեռնիկ Ստեփանյանին վերադարձնել հեռախոսն ու իրերը: Խնդրում եմ նաև պարզաբանել, թե ով էր այս շանտաժի ու զրպարտության հեղինակը: Խնդրում եմ վերը նշված անձանց նկատմամբ կազմել քրեական գործ, որովհետև կատարել են քրեորեն պատժելի արարքներ, խախտել ու սահմանափակել են մեր իրավունքները, պատճառել առողջական և բարոյահոգեբանական վնասներ: Նրանց արարքը պակաս չէ իմ տղայի արարքից: Քանի որ օրենքի և Աստծու առաջ բոլորս ենք հավասար: Հարգանքներով՝ Կիմա Կակոյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել