Մի քանի անգամ առիթ եմ ունեցել հեռուստատեսությամբ լսելու կամ կայքերում կարդալու որոշ հոգևորականների դատողությունները Յոգա արվեստի մասին: Եվ ինձ զարմացրել է նյութին նրանց տիրապետման աստիճանը, որը նույնիսկ մակերեսային անվանելը չափազանցություն է: Ճեմարանավարտ ընկերս դա բացատրում էր նրանով, որ կրոնական կրթության ընթացքում իրենք շատ հպանցիկ են ծանոթանում համաշխարհային հոգևոր ժառանգությանը: Հիմա իմ ձեռքին է Հրաչյա Աճառյանի սանսկրիտից թարգմանած «Բհագավադգիտա կամ Երանելու երգը», որը հանդիսանում է մարդկային հոգևոր ժառանգության կոթողային գործերից մեկը: Այն տպագրվել է 1911 թ.-ին՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տպարանում, նրա պաշտոնական օրգան «Արարատ» ամսագրում, և սա ինձ ենթադրել է տալիս, որ այդ տարիների հայոց հոգևոր դասը կամ գոնե նրա վերնախավը շատ ավելի լայնախոհ, բացմիտ և նվազ մոլեռանդ է եղել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10202892998268440?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել