Լիզա «Left eye» Լոպեզ

1

Լիզա Լոպեզը ամերիկյան «TLC» խմբի երգչուհիներից մեկն էր: «Left eye (ձախ աչք)» կեղծանունը Լիզան վերցրել էր, քանի որ մի անգամ նրան ասել էին, որ նրա աչքերը, հատկապես ձախը, շատ գեղեցիկ են: Լիզան մահացել է 2002թ.-ին Հոնդուրասում՝ ավտովթարի արդյունքում: Այդ ժամանակ պատրաստվում էր լույս տեսնել նրա երկրորդ սոլո ալբոմը և «TLC» խմբի չորրորդ ալբոմը: 


Ջին Հերլոու
001_death

Ջին Հերլոուին անվանում էին «Շիկահեր ռումբ»: Ջին բազմաթիվ դերակատարումներ է ունեցել ֆիլմերում: Հերլոուին հաճախակի էին նմանեցնում Մերիլին Մոնրոյին: Իր աներևակայելի սեքսուալությամբ նա ուղղակի հիպնոզի էր ենթարկում հանդիսատեսին: Դերասանուհին մահացել է 26 տարեկան հասակում՝ երիկամների խնդիրների պատճառով: Հատկանշական է, որ Մոնրոն իմ մահից որոշ ժամանակ առաջ պատրաստվում էր կատարել Ջին Հերլոու դերը:  


Աննա Նիքոլ Սմիթ

Աննա Նիքոլ Սմիթը հայտնություն ձեռք բերեց «Playboy» ամսագրի համար նկարահանվելուց հետո, ինչպես նաև 89-ամյա միլիարդատեր Ջեյմս Հովարդ Մարշալի հետ ամուսնությունից հետո, ով մահացավ մեկ տարի անց: 2007թ.-ի փետրվարի 8-ին Աննա Նիքոլին անգիտակից վիճակում գտան Ֆլորիդային հյուրանոցի իր համարում: Հիվանդանոցի ճանապարհին նա մահացավ: Նախնական վարկածը թմրանյութերի չարաշահումն էր: Նրա օրգանիզմում հայտնաբերվել էր 11 տեսակի թմրանյութ:


Արքայադուստր Դիանա

Արքայադուստր Դիանան արքայազն Չարլզի առաջին կինն էր: Մեծ Բրիտանիայում Դիանային համարում էին արքայական տան ամենահայտնի անդամ, նրան անվանում էին «Queen of Hearts» («սրտերի թագուհի»):

Արքայադուստր Դիանան մահացել է ավտովթարի արդյունքում՝ Փարիզում: Նրա հետ մեքենայում եղել են նրա ընկեր Դոդի ալ-Ֆայեդը և վարորդ Անրի Պոլը, ովքեր տեղում մահացել էին: Դիանան մահացավ հիվանդանոցում՝ երկու ժամ անց: Ողջ մնացած միակ անձնավորությունը թիկնապահ Թրեվոր Ռիս-Ջոնսն էր, ով ծանր վնասվածքների հետևանքով կորցրել էր հիշողությունը և դեպքի հետ կապված ոչինչ չէր հիշում:


Դորոտի Ստրատտեն

004_death

Դորոտի Ստրատտենը «Playboy» ամսագրի ամենահայտնի մոդելներից մեկն էր: Նրան սպանել էր ամուսինը՝ Փոլ Սնայդերը: Այդ ժամանակահատվածում նրանք ամուսնալուծության գործընթաց էին վարում, և մահվան օրը հանդիպել էին ամուսնալուծության ֆինանսական կողմերը քննարկելու համար: Ավելի ուշ Դորոտիին գտել էին իր ամուսնու սենյակում՝ սպանված ատրճանակի կրակոցից: Կնոջը սպանելուց հետո Սնայդերն ինքնասպան էր եղել:


Սելենա

005_death

Սելենային անվանել էին «Մեքսիկական Մադոննա», նա լատինոամերիկյան բեմի ամենահայտնի երգչուհին էր: Սելենային սպանել էր նրա երկրպագուների ակումբի նախագահ Իոլանդա Սալդիվարը: Բացի այդ, Սալդիվարը նաև երգչուհու խանութների մենեջերն էր, ում, սակայն, հեռացրել էին աշխատանքից գողության պատճառով: Որոշ ֆինանսական հարցեր լուծելու համար 1995թ.-ի մարտին Սելենան և Սալդիվարը հանդիպել էին մի հյուրանոցում: Հանդիպման ավարտից հետո, երբ Սելենան արդեն պատրաստվում էր հեռանանալ, Իոլանդա Սալդիվարը ատրճանակից կրակեց նրա մեջքին: Սելենան մահացավ հիվանդանոցում:


Էդի Սեջվիկ
006_death

Ամերիկացի դերասանուհի, բոհեմյան օրիորդ, Էնդի Ուորհոլի մուսան հայտնի է դարձել նրա ֆիլմերում նկարահանվելուց հետո: Սեջվիկը իր կյանքի մեծ մասը պայքարել է անորեքսիայի դեմ: 1971թ.-ին նա այլևս չէր օգտագործում թմրանյութեր, բայց բժիշկը նրան բարբիտուրատներ էր նշանակել ցավերը մեղմելու համար: Նոյեմբերի 15-ին Սեջվիկը ըստ չափաբաժնի խմել էր նշանակված դեղերն և պառկել քնելու: Առավոտյան նա այդպես էլ չէր արթնացել:


Քրիսսի Թեյլոր

Քրիսսի Թեյլորը մոդելային բիզնեսում հաջողությունների է հասել իր քրոջ՝ սուպերմոդել Նիկի Թեյլորի շնորհիվ: Դեռ մանկուց նա մասնակցել է նկարահանումների և շուտով նրա կարիերան վերելք է ապրել: Մահացած Քրիսսին իրենց ծնողների բնակարանում գտել էր նրա քույրը: Ինչպես հետո պարզվել էր, մահվան պատճառը ասթմայի նոպան էր, որն ուղեկցվել էր սրտային առիթմիայով: Հետաքրքրաշարժ է այն փաստը, որ նախկինում աղջիկը սրտի հետ կպված խնդիրներ չուներ:


Ջիա Կարանջի

Ջիա Կարանջին համարվում է ամենաառաջին սուպերմոդոլներից մեկը: Նրա վիճակը կտրուկ վատացան 80-ական թվականներին՝ հերոինից կախվածություն ձեռք բերելուց հետո: 1984թ.-ին նրա առողջական վիճակը կրիտիկականի հասավ և ընտանիքի աջակցությամբ նա գրանցվեց Eagleville հիվանդանոցում՝ վերականգնողական կուրսեր անցնելու համար: 1986թ.-ին նա հիվանդանոց բերվեց թոաբորբի ախտանշաններով, սակայն հետազոտությունից հետո մոդելի մոտ ՄԻԱՎ հայտնաբերվեց: Ջիան ԱՄՆ-ի առաջին հայտնի կանանցից մեկն էր, ում մահվան պատճառը ՄԻԱՎ-ն էր հայտարարվել:


Ջեյն Մենսֆիլդ
009_death

Դերասանուհի Ջեյն Մենսֆիլդը 50-ականների շիկահեր սեքս-սիմվոլն էր: Նա բազմիցս հայտնվել է Playboy ամսագրի շապիկին: Ջեյնը մահացել է 1967թ.-ին՝ ավտովթարի արդյունքում: Նա ճանապարհորդում էր իր ընկերոջ և չորս երեխաներից երեքի հետ միասին: Նրանց մեքենային հարվածել էր քարշակը, իսկ ավտովթարի հետևանքով ողջ էին մնացել միայն երեխաները:


Ալաիա
0100_death

Ալաիան ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել էր: Նա մահացել էր 2001թ.-ի օգոստոսի 25-ին՝ ավիովթարի արդյունքում, երբ վերադառնում էր Աբակո կղզուց: Ինքնաթիռում եղած ութ անձանցից ոչ ոք չէր կարողացել փրկվել:


Շարոն Թեյտ

0110_death

Շարոն Թեյտը սիրված անձնավորություն էր: Հղիության ութերորդ ամսում գտնվող դերասանուհուն և նրա չորս ընկերներին սպանել էին Չարլզ Մենսոնի խմբավորոման անդամները: Չնայած, որ Շարոնն աղաչում էր չսպանել իրեն հանուն երեխայի, համենայնդեպս, նրան դանակի 16 հարված էին հասցրել:


Մերիլին Մոնրո

0120_death

Մերիլին Մոնրո Հոլիվուդի խորհրդանիշն էր, և այդպիսին է մնացել մինչ օրս: Իր անհավանական գեղեցկությամբ և սեքսուալությամբ նա գայթակղում էր բոլորին: Մերիլին Մոնրոն մահացել է 1962թ.-ի օգոստոսի 5-ին՝ 36 տարեկան հասակում, քնաբեր դեղերի մահաբեր չափաբաժինն ընդունելուց հետո: Սակայն կա նրա մահվան ևս 5 վարկած.

-Քեննեդի եղբայրների հրամանով կատարված սպանություն՝ սեքսուալ կապերի մանրամասներից խուսափելու համար

-Մաֆիայի կողմից կատարված սպանություն

-Թմրանյութերի չարաշահում

-Ինքնասպանություն

-Դերասանուհու հոգեբույժի՝ Ռալֆ Գրինսոնի ողբերգական սխալը, ով հիվանդին նշանակել էր խլորալհիդրատ՝ նեմբուտալի օգտագործումից քիչ անց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել