1in.am-ը գրում է.
Արգենտինացի 2 ուսանողներ ստեղծել են առանց ջրի աշխատող լվացքի մեքենա: Կորդովայի ազգային համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայան ու Նիկոլաս Վուկսանովիկը ներկայացրել են իրենց հայտնագործությունը որպես դիպլոմային աշխատանք՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Գործվածքը լվանալու համար նրանք առաջարկել են օգտագործել ածխաջրածնի դիօքսիդ կամ ածխաթթու գազ:
Արայան ու Վուկսանովիկը մտադիր են իրենց ներդրումն ունենալ ժամանակակից աշխարհի էկոլոգիական խնդիրների լուծման մեջ, այդ թվում՝ քաղցրահամ ջրի անբավարարման:
Այդ նպատակով նրանք նոր լվացքի մեքենա են ստեղծել: Սարքը կոչվում է «Նիմբուս» , այն աշխատում է բացառապես չոր եղանակով: Լվացքի մեքենայի համար պահանջվում է միայն բնական ածխաթթու գազ ու էկոլոգիապես մաքուր միջոց՝ լվացքի համար: Բացի այդ՝ այն պահանջում է անհամեմատ քիչ էլեկտրաէներգիա, քան սովորական լվացքի մեքենան:
Նման լվացքից հետո սպիտակեղենը հարկավորչ չէ ոչ չորացնել, ոչ արդուկել:



