Lragir.am-ը գրում է.

Արևմուտքը մտադիր է դադարեցնել աջակցությունը Սիրիայի ընդդիմությանը, եթե վերջինս հրաժարվի իր ներկայացուցիչներին ուղարկել Ժնև-2 միջազգային համաժողովին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Ընդդիմության ներկայացուցիչը, որին հղում է անում Գարդիանը, ասել է, որ Լոնդոնն ու Փարիզը սպառնացել են դադարեցնել աջակցությունը, եթե ապստամբները չկարողանան պատվիրակություն ուղարկել համաժողովին:

«Արևմուտքը հստակ հասկացնել է տվել, որ ընդդիմությունը կկորցնի համաշխարհային հանրության վստահությունը՝ հրաժարվելով մասնակցել Ժնև-2-ին»,- ասել է սիրիացի ընդդիմադիրը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել