Վերջին օրերին բուռն քննարկվում էր, թե ով կճանաչվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Ուշագրավ է, որ արդեն մի քանի տարի շարունակվող Մեսսի-Ռոնալդու դիմակայությանն այս անգամ միջամտել էր նաև փայլուն մրցաշրջան անցկացրած Ֆրանլ Ռիբերին: Որքանով է արդարացի, դժվարանում եմ ասել, սակայն առաջին ու երկրորդ տեղերը կրկին իրար մեջ կիսեցին Ռոնալդուն ու Մեսսին: Ուշագրավ է, սակայն երկար տարիներ կայուն և արդյունավետ խաղ ցուցադրող Ռոնալդուն լավագույնի կոչմանն արժանանում է ընդամենը երկրորդ անգամ: Ժամանակակից ֆուտբոլում շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվում ավելի քան 5 տարի չկորցնել աստղային փայլը: Անգամ բրազիլացի Ռոնալդոն, ում 2002 թ.-ին հաջողվել էր 5 տարի ընդմիջումից հետո կրկին արժանանալ աշխարհի լավագույնի կոչմանը, նույն այդ ժամանակահատվածում հասցրել էր 2 ծանր վնասվածք ստանալ և միշտ չէր, որ լավ մարզավիճակում էր: Մինչդեռ պորտուգալացին իր կայունությամբ կարծես գերազանցում է բոլորին: Ինչևէ, այս աստղաբույլն ուրախություն է պարգևում ոչ միայն իսպանական, պորտուգալական կամ արգենտինական երկրպագուներին: Մենք նույնպես հաճույք ենք ստանում եվրոպական գրանդերի դիմակայությունից՝ յուրաքանչյուր օր սպասելով, որ մեր տղաներից մեկը կարձանագրի նույն հաջողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել