Random History ամերիկյան պրոյեկտի աշխատակիցները խորացված ուսումնասիրել են գովազդի պատմությունը` որպես ժամանակակից արվեստի ամենանշանակալից ու ազդեցիկ ճյուղի, և ոլորտի զարգացման իրենց տեսլականը ներկայացրել են փաստերով: Հետաքրքիր վիճակագրություն, ներազդման հոգեբանական հնարքներ, հետաքրքրաշարժ պատմական իրադարձություններ` կապված ոլորտի զարգացման հետ և շատ այլ հետաքրքիր բաներ՝ ժողովված են այս 40 փաստերում:
1. Գովազդի վրա տարեկան 500 միլիարդ դոլար է ծախսվում:
2. 65 տարեկանում մարդ միջինը 2 միլիոն գովազդային հոլովակ է դիտած լինում:
3. Առաջին գովազդային ստանդարտ վահանակը ստեղծվել է ԱՄՆ-ում՝ դեռ 1900 թվականին: Այնտեղ էլ հենց մտածել են գովազդային վահանակները շարել ճանապարհների երկայնքով:

4. Միջին վիճակագարական երեխան հեռուստացույցով տարեկան 40.000 գովազդային հոլովակ է դիտում, իսկ դա օրական 100-ից ավել է կազմում:
5. Մանկական ապրանքների գովազդը հաշվարկված է, այսպես կոչված, «նվնվոցի գործոնի» (nag factor) վրա: Նման գովազդները ստիպում են երեխային հավատալ, որ եթե նա ունենա այդ ապրանքից, ապա ավելի զիլ կլինի և ավելի մեծ հարգանք կվայելի հասակակիցների շրջապատում: Իսկ հաջորդիվն արդեն կախված է ծնողների համբերությունից: Համաձայն հետազոտությունների՝ ամերիկացի դեռահասները միջինում 9 անգամ պետք է ինչ-որ բան ուզեն ծնողներից, որպեսզի ծնողները հանձնվեն և անեն այդ գնումը:
6. Ամենից շատ բողոքներ ստացել է «Advanced Medical Institute»-ի գովազդային հոլովակը` էրեկտիլ դիսֆունկցիայի (խնդիրներ սեքսուալ պոտենցիայի հետ) մասին: Որպեսզի ի ցույց դնեն բուժման արդյունավետությունը, ըստ հոլովակի սյուժեի, կինն իր ամուսնու էրեկցիան օգտագործում էր որպես աստիճան` ինչ-որ բան վերցնելով պահարանի վերին դարակից:
7. Որպեսզի գովազդային հոլովակներում երևացող սառույցի խորանարդիկները չհալչեն, դրանք պատրաստում են սոֆիտից, ըմպելիքների մեջ պղպջակներ ունենալու համար օգտագործում են լվացող միջոցներ, ինչպես նաև բացում են ջրով, որպեսզի լույսն ավելի լավ անցնի լուծույթի միջով:
8. Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամերիկյան դեղագործական ընկերությունները գովազդի վրա երկու անգամ ավելի շատ գումար են ծախսում, քան հետազոտությունների:
9. 1955 թվականին թողարկված կովբոյ Մալբորոյի մասին հայտնի հոլովակում ի սկզբանե նկարում էին նաև այլ պերսոնաժների` մարզիկի, զինագործի, սպայի, բայց խստադեմ կովբոյը ամենամեծ կոմերցիոն հաջողությունն ունեցավ: Կ
ովբոյ Մալբորոյի դերում նկարահանված դերասաններից երեքը հետագայում մահացան թոքերի քաղցկեղից, իսկ բրենդը վաստակեց «Կովբոյներ սպանող» (Cowboy Killer) ծաղրանունը:
10. 2013 թվականին Ֆուտբոլի Ամերիկայի ազգային լիգայի եզրափակիչ հեռարձակման ժամանակ 30 վայրկյանանոց հոլովակի արժեքը կազմեց 3 միլիոն դոլար:
11. Գովազդում սեքսուալ կերպարների կիրառությունը բնավ էլ նորություն չէ: Մերկ կանանցով գովազդային պատկերներ կարելի էր տեսնել դեռ 1800-ականներին:
12. Կանացի մարմինը գովազդներում հազվադեպ են ցույց տալիս ամբողջությամբ, սովորաբար այն «կտրատում» են մի քանի մասի և առանձին-առանձին են ցուցադրում: Ցուցադրման նման ձևը հաճախ քննադատում են` դիտարկելով դրա մեջ քողարկված բռնություն և կնոջ` որպես օբյեկտի ընկալում:
13. Շատ հետազողներ հենց գովազդն են համարում արվեստի ամենանշանակալից ու ազդեցիկ ճյուղն աշխարհում:
14. Չնայած նրան, որ Apple Macintosh «1984»-ի գովազդը հեռուստատեսությամբ ցուցադրվել է միայն մեկ անգամ` Սուպեր Գավաթի եզրափակչի ժամանակ, այդ հոլովակը մեծ ազդեցություն է ունեցել հետագայում գովազդների վրա: Ռիդլի Սկոտի կողմից նկարահանված այս հոլովակը «Իվենթ-մարքեթինգի» առաջին նմուշն էր, որը հստակ ցույց տվեց, որ ապրանքի գովազդումը պակաս կարևոր չէ, քան բուն ապրանքը:
15. Համարվում է, որ գովազդում առաջինը հոմոսեքսուալիստների ցուցադրած ընկերությունը IKEA-ն է. 1994 թվականին ընկերությունը մի հոլովակ թողարկեց, որում երկու տղամարդ շրջում էր խանութում` կահույք ընտրելու համար:
16. 2009 թվականին արգելվեց Disney-ի գովազդը` չափից դուրս սեքսուալ լինելու համար: Փոսթերի վրա պատկերված աղջկա հագին շապիկ էր, որի վրա գրված էր. «բարձրացրու շապիկը, որպեսզի տեսնես ավելին»: Դա «Adventureland» ժամանցի կենտրոնի գովազդն էր:
17. Ցանկացած ձեռքի ժամացույցի գովազդում, որոնք սլաքներով են, ժամացույցները միշտ ցույց են տալիս 10:10 ժամանակը: Դա հատուկ է արվում, որովհետև դա ժպիտի նմանակում է և դիտողի մոտ ենթագիտակցաբար չի առաջանում ընկճվածության զգացմունք:
18. Ամերիկայի Հոգեբանների ասոցիացիան պնդում է, որ երեխաները մինչև 8 տարեկան չեն կարողանում քննադատաբար գնահատել գովազդը և հոլովակով մատուցվող տեղեկատվությունը ընկալում են որպես ճշմարիտ և օբյեկտիվ:
19. 2006 թվականին քաղցր գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները գովազդի վրա ծախսել են 492 միլիոն դոլար: Որպես համեմատություն՝ Milk Processor Education Program կաթ արտադրողները, ովքեր «Got Milk» արշավի նախաձեռնողներն էին, նույն ժամանակաամիջոցում ծախսել են 67 միլիոն դոլար:
20. Հարցված երեխաների մեծ մասը հայտարարել է, որ գովազդված ապրանք գնելը բարձրացնոււմ է իրենց ինքնավստահությունը:
Շարունակելի...



