Թոլքինի «Հոբիթը» գրքի չորրորդ գլուխը կոչվում է «Հանելուկները մթության մեջ»:
Այստեղ հոբիթ Բիլբոն մոլորվում է Գոբլինի թունելներում ու փորձում գտնել ելքը: Ճանապարհին նա գտնում է Գոլումի մատանին ու, ի վերջո, հայտնվում Գոլումի քարանձավում, որտեղ Գոլումը, նկատելով Բիլբոյին, չի կողմնորոշվում՝ ուտե՞լ նրան, թե ոչ, ու վերջինիս առաջարկում է հանելուկների խաղ խաղալ: Եթե հաղթեր Բիլբոն՝ Գոլումը նրան կօգներ գտնել քարանձավի ելքը, եթե հաղթեր Գոլումը` կուտեր Բիլբոյին:
Առաջինը սկսում է Գոլումը:

1. Ի՞նչն ունի արմատներ, որ ոչ ոք չի տեսնում,
Բարձր է ծառերից
Վերև ու վերև է այն ձգվում,
Սակայն երբեք չի աճում:

Հանելուկը բավականին հեշտ էր, ու Բիլբոն միանգամից գուշակում է դրա պատասխանը, ու իր հանելուկն ասում Գոլումին:

2. Երեսուն սպիտակ ձի կարմիր բլրի վրա,
Սկզբում վազում են,
Հետո իրար բախվում,
Ու հետո հանդարտ կանգնում:

Գոլումը միանգամից գուշակում է հանելուկը: Ինչպես երևում էր, դա բոլորին էր հայտնի: Պատասխանելուց հետո Գոլումը նշում է, որ դրանից նա ընդամենը վեցն ունի: Ու հաջորդն արդեն ինքն է Բիլբոյին ասում հանելուկ:

3. Անձայն գոռում է,
Անթև թռչում
Ատամ չունի՝ կծում է
Բերան չունի` փնթփնթում:

Այս մեկը Բիլբոյին ստիպեց մի փոքր մտածել, սակայն նա կարողացավ գուշակել ճիշտ պատասխանն ու հետևյալ հանելուկն ասաց Գոլումին:

4. Աչքը` կապույտ դեմքին,
Տեսավ աչքը` կանաչ դեմքին
- Այդ աչքը նման է իմ աչքին,-ասաց առաջին աչքը,
-Բայց ներքևում է այն, ոչ բարձունքում:

Այս անգամ Գոլումը շփոթվեց. նա բազմաթիվ երկար տարիներ էր անցկացրել քարանձավում, սակայն մի փոքր մտածելուց հետո, նրա մանկության հիշողությունները հուշեցին նրան ճիշտ պատասխանը, ու նա մի հանելուկ ասաց, որը Բիլբոն առանց դժվարությունների կարողացավ գուշակել:

5. Այն հնարավոր չէ տեսնել և ոչ էլ զգալ,
Հնարավոր չէ լսել և ոչ էլ
հոտը զգալ,
Այն աստղերի հետևում է ու բլուրների տակ,
Լցնում է դատարկ անցքերը,
Գալիս սկզբում ու հետո վերջում,
Վերջացնում է կյանքն ու սպանում ծիծաղը:

Պատասխանելուց հետո Բիլբոն մի հանելուկ է ասում, որն, ըստ նրա, չափազանց հեշտ էր, սակայն միակն էր, որ այդ պահին նա կարողացավ հիշել:

6. Արկղ է՝ առանց ծխնի կամ կափարիչ,
Սակայն ոսկի գանձ կա թաքնված դրա ներսում:

Չնայած Բիլբոն սա հեշտ էր համարում, այնուամենայնիվ, Գոլումը սկզբում դժվարացավ պատասխանել ու միայն հիշելով, թե ինչ էր գողանում թռչնի բնից, գուշակեց ճիշտ պատասխանը: Գուշակելուց հետո նա հետևյալ հանելուկն ասաց`

7. Կենդանի է, բայց չի շնչում,
Ու սառն է՝ ինչպես մահը:
Երբեք ծարավ չէ, բայց միշտ խմում է,
Զրահավորված է ու անձայն:

Այս հանելուկը բավականին դժվար էր գուշակել Բիլբոյի համար, ու մինչ նա փորձում էր մտածել, այդ բանը դուրս թռավ ու հանկարծակիի բերեց նրան, ու հենց այդ պահին էլ նա հասկացավ, որ հենց դա էր հանելուկի պատասխանը: Հաջորդ հանելուկը բավականին յուրահատուկ էր`

8. Մի ոտքի վրա ոչ մի ոտք չկա,
Երկու ոտք նստած են դրա մոտ՝ երեք ոտքի վրա,
Չորս ոտքը իրենց բաժինը ստանում են դրանից:

Այս հանելուկի պատասխաննն էլ բավականին տարօրինակ էր, սակայն, Գոլումին հաջողվում բավականին արագ պատասխանել դրան:

9Այս բանը խժռում է ամեն ինչ`
Թռչուններ, կենդանիներ, ծառեր ու ծաղիկներ:
Մաշում է երկաթը, խայթում պողպատը
Աղում է պինդ քարերը,
Սպանում արքաներին, քանդում քաղաքներ,
Ու բարձր լեռները հավասարեցնում գետնին:

Բիլբոն չգիտեր այս հանելուկի պատասխանը: Նա սկսում է մտաբերել իր իմացած բոլոր պատմությունները, սակայն չի կարողանում գտնել դրանց մեջ: Գոլումը շտապեցնում է նրան ու ճնշում, որ շուտ ասի պատասխանը, իսկ Բիլբոն նշում է, թե նրան մի քիչ ժամանակ է պետք, ու հենց այդ պահին էլ պատասխանը հայտնվում է նրա մտքում, ու նա ճիշտ գուշակում է այն:

Դրանից հետո Բիլբոն այլևս չի կարողանում հանելուկներ հիշել, դե իսկ Գոլումը, ով կարծում էր, թե հոբիթը բավականին համեղ կարող է լինել, շտապում է վերջ դնել իրենց խաղին: Բիլբոն հանկարծ որոշում է հաջորդ հանելուկը, որն այնքան էլ հանելուկ չէր, ու հարցնւմ է. 
«Ի՞նչ ունեմ իմ գրպանում»:
Գոլումը գուշակելու երեք հնարավորություն է խնդրում, ու Բիլբոն դա տալիս է նրան: Գոլումը սկզբում նշում է ձեռքերը, հետո դանակ ու հետո թել, սակայն պատասխանները սխալ էին, քանի որ նրա գրպանում Գոլումի մատանին էր: Ու փաստորեն Բիլբոն հաղթում է խաղը: Իսկ թե ինչ է լինում դրանից հետո, կարող եք իմանալ՝ ընթերցելով Թոլքինի «Հոբիթը» գիրքը:

Հանելուկների պատասխանները ստորև:

1.   Լեռներ
2.   Ատամներ
3.   Քամի
4.   Արևը երիցուկներին
5.   Մթություն
6.   Ձու
7.   Ձուկը
8.   Ձուկը փոքր սեղանին, մարդը դրա մոտ աթոռին, ու կ
ատուն, որ ստանում է ոսկորները
9.   Ժամանակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել