Քարոզիչը կոչ է արել հոտին ուտել եկեղեցու մարգագետինները (8 լուսանկար)
Հարավաֆրիկյան քարոզիչը կոչ է արել խոտ ուտել իր հոտին, հավատացյալ համայնքին վստահեցնելով, որ այն կօգնի նրանց մերձենալ Աստծուն եւ բժշկվելու իրենց հիվանդություններից:


Պրետորիայից հյուսիս գտնվող Գարանկուվա քաղաքում անցկացված քարոզից հետո քահանա Դանիել Լեսեգայի (Lesego Daniel) ցուցումով, քրիստոնեական կենտրոնից տասնյակ հավատացյալներ չոքել են գետնին, որպեսզի խոտ ուտեն: Լեսեգայի հակասական մեթոդները քննադատության են արժանացել հազարավոր մարդկանց կողմից, միեւնույն ժամանակ կոնգրեգացիայի անդամները ոգեւորված են իրենց քարոզիչով:


«Այո, մենք խոտ ենք ուտում եւ մենք հպարտանում ենք դրանով, քանի որ դա ապացուցում է, որ Աստծո օգնությամբ մենք կարող ենք անել ամեն բան »,-ասել է Ռոզմարի Պհետհան:

Իրավաբանական ֆակուլտետի 21-ամյա ուսանողուհին ասում է, որ նա մեկ տարի՝ տառապում էր անգինայով, սակայն խոտ ուտելուց հետո բուժվել է:

 27-ամյա Դորին Կգեյթլը Գարանկուվայից, երկու անգամ ինսուլտ է տարել երկու տարի առաջ:

«Ես չէի կարող քայլել, բայց շուտով այն բանից հետո, երբ հովվի կոչով խոտ կերա, սկսեցի ուժեր հավաքել եւ մեկ ժամ անց կարողացա գնալ »,-ասել է նա:


 Հովվության լուսանկարը Facebook-ի էջում ցույց են տալիս, թե ինչպես է համայնքը խոտ ուտում: Նաեւ պատկերներում երեւում է քարոզիչը, ով զբոսնում է մարգագետիններում եւ հանձնարարություններ է տալիս իր հոտին:

 Ճիշտ է, կան նաեւ այլ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է պատահում, այդ սնունդը ընդունելուց հետո տասնյակ ծխականներ գրավել են զուգարանները՝ սրտխառնոցի նոպաներով:

Քահանայի ծառայության ընթացքում արված գործողությունները մի շարք բողոքների պատճառ է դարձել ինտերնետում: 

 

Քահանա Դանիել Լեսեգան

 

 

Քահանա Դանիել Լեսեգան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել