Ֆեյսբուքից դուրս կյանք կա: Օրվա իմաստ:
Երեկ ՖԲ-ում թեժ էր՝ բոլորը քննարկում էին, բոլորը վերլուծում: Սակայն մի հետաքրքիր իրողություն կա մեր կյանքում. այդ քաղաքական քննարկումները արտացոլանք են գտնում միայն ՖԲ-ում ու ՖԲ-ին մոտ կանգնած շրջանակների մոտ: Մնացած մարդիկ նույնիսկ չեն էլ կանխագուշակում՝ ի՞նչ է կատարվում այստեղ:
Երեկ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գուժում էին «Ժառանգության» մոտալուտ փլուզումը: Այո՛, սա պետք է տեղի ունենար, որովհետև այն քաղաքական ուժը, որը քաղաքական հստակ կուրս չունի, վաղ, թե ուշ, լուծարվում է: Հիմա միայն մեկ խնդիր կա՝ «Ժառանգությունը» կհասցնի՞ հավաքագրել իր ուժերը և խորտակվող նավից գոնե փրկարար նավակով փրկվել, թե այդպես էլ կմնան նավի մեջ՝ մտածելով, որ իրենց նավը չի խորտակվի: Պարոնայք և տիկնայք ժառանգականներ, 1912 թվականին շատերը մտածում էին, որ Տիտանիկն էլ չի խորտակվի:
Երեկ ՖԲ գլխավոր դերերում կրկին Հենրիկ Նավասարդյանը էր: Իսկ հիշել էին Հենրիկ Նավասարդյանին իր որդու պատճառով, ում մոտից, տարածված լուրերի համաձայն, թմրանյութ էին հայտնաբերել: Ինչպե՞ս կվարվի պրն. Նավասարդյանը: Կհայհոյի՞, թե կհամակերպվի՝ սա է խնդիրը:
Վարդան Պետրոսյանի հետ կապված քննարկումները, այնուամենայնիվ, չեն դադարում: Դեռ կա 2 կողմ, որոնք պայքարում են միմյանց դեմ: Իմ կարծիքով, ժամանակն է սպասել վերջնական որոշմանը, որովհետև յուրաքանչյուր գործողություն այժմ ժամանակավրեպ է:
Հայ հասարակությունը երեկ մի քանի մասի էր բաժանվել: Վիրտուալ պատերազմները հասնում էին գագաթնակետին: Այդ ամենին վերջ դրվեց՝ Ռոնալդուն ստացավ ոսկե գնդակը: Մի մասը հիասթափված էր, մյուս մասը ուրախ, իսկ առավել անհոգները ուղղակի զվարճանում էին այդ փաստից:



