1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի վարչակազմը մտահոգություն է հայտնել՝ կապված այն լուրերի հետ, որ Ռուսաստանը և Իրանը բանակցություններ են վարում փոխհամաձայնագիր կնքելու շուրջ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:

«Մենք մտահոգություն ենք հայտնում այդ հաղորդագրությունների կապակցությամբ, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի օրն այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին»,- հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

Նրա խոսքերով՝ եթե «այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, տվյալ պայմանավորվածությունը մտահոգություն է առաջացնում, քանի որ չի համապատասխանում «վեցյակի» և Իրանի միջև համաձայնության պայմաններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել