«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ տրանսպորտի վերջին շրջանի վատ աշխատանքը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված բնույթ է կրում: Նամանավանդ, որ այդպիսի դեպքեր վերջերս եղան, երբ մի քանի տարբեր գծատերեր ի նշան բողոքի հայտարարեցին, որ դուրս չեն գա երթուղի մինչև քաղաքապետարանը ուղեվարձը չդարձնի 200 դրամ: 

Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, սակայն, չի համաձայնվել, որ որոոշ երթուղայինների և ավտոբուսների բացակայությունը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված է: Նրա համար դա անհիմն է կուլիսներում արվող հայտարարություն է: «Անպատասխանատու հայտարարությունները, թե սրա համար է արվում, նրա համար է արվում, մենք չենք կարող հիմք վերցնել: Պետք է փաստերով խոսել»,-ասել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել