Allsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է շնորհվեր ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուին, այլ Ֆրանկ Ռիբերիին:

«Շատ եմ տխրել, որ Ռիբերին չստացավ «Ոսկե գնդակը»: Հաջորդ տարի կրկին ընտրելու են Մեսսի-Ռոնալդու զույգից...և մյուս 3-4 տարիներին իրավիճակը չի փոխվելու:

50 տարվա ընթացքում մրցանակը շնորհվել է մրցաշրջանի ընթացքում ունեցած նվաճումների համար, իսկ հիմա հաշվի են առնում, թե ինչպես են խաղացել նախկինում: Ես դա խնդիր եմ համարում, թեպետ Ռոնալդուն ևս արժանի էր «Ոսկե գնդակի»:

Ամեն ինչ փոխվել է այն օրից, երբ մրցանակի հանձնման պատասխանատվությունը ՖԻՖԱ-ն է կրում»,-Պլատինիի խոսքերը մեջբերել է L’Equipe-ն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել