Ավտոմեքենայի ղեկին հայտնված շունը վթարի պատճառ է դարձել: ԱՄՆ-ում Տոբի անունով չիուաուա տեսակի շունը, վարելով իր տիրոջ ավտոմեքենան, բախվել է լուսացույցի տակ կանգնած ավտոմեքենային: Վերջինիս վարորդը միանգամից գլխի չի ընկել, որ ղեկին ոչ թե մարդ, այլ շուն է նստած: Ինչպես պատմում է վարորդը` վթարի պահին նրա գլխում երկու միտք է եղել. «Կամ ես գժվել եմ, կամ այս փոքրիկ չիուաուան գողացել է ավտոմեքենան»: Վթարի արդյունքում չեն տուժել ոչ մեքենա վարող Տոբի շնիկը, ոչ էլ մյուս ավտոմեքենայի վարորդը:  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել