Ք. Պենդերեցկին Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն է գրելուPanorama.am-ը գրում է.

Սա արդեն իմ երրորդ այցելությունն է Հայաստան: Ձեր երկիր մշտապես վերադառնում եմ հաճույքով: Իմ սերը Հայաստանի նկատմամբ կապված է հայկական արմատներ ունենալու հետ. իմ տատիկն ազգությամբ հայ էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեհ նշանավոր կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նա Հայաստանում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում: Միջոցառումն անցկացվում է արվեստագետի 80-ամյա հոբելյանի առիթով: Նշենք, որ «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարով մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 15-րդ համերգաշրջանը:

Ք. Պենդերեցկին նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գրել երգչախմբային ստեղծագործություն` սաղմոսների հիման վրա, որոնք ընտրելու է իր ընկերոջ` «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ: 

«Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը մեկնարկելու է այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և թավջութակահար Բարտոշ Կոզիակի համատեղ ելույթով:
Հունվարի 14-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում ելույթ են ունենալու ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը և Անի Կարապետյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Արթուր Ավանեսովն ու Ջուլիետա Վարդանյանը, կլարնետահար Դարկո Բռլեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել