1in.am-ը գրում է.

Քայլի Մինոուգը նոր ալբոմ կթողարկի, հայտնում է Gigwise-ը:

Շնորհանդեսի օրն ու ձայնասկավառակի անվանումը դեռ հայտնի չեն, սակայն երգչուհին հայտնել է, թե ինչպես է կոչվելու առաջին սինգլը, որը մտնելու է ալբոմի մեջ՝ Into the Blue: Սինգլը պատրաստ կլինի 2014թ. մարտի 16-ին, իսկ ալբոմը՝ ավելի ուշ, այս տարվա ընթացքում: 

Into the Blue երգը գրել է Քելլի Շիհենը (Kelly Sheehan), որը համագործակցում է Նիկի Մինաժի ու Բեյոնսեի հետ: 

Ալբոմի ձայնագրման աշխատանքներին կմասնակցեն նաև երաժշտական պրոդյուսերներ Ֆարել Ուիլյամսը, Գրեգ Քարսթինը, Արիել Ռեհտեշեյդն ու MNEK-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել