Esem.am-ը գրում է.

Թվում էդժվար է լինել հաջողակ և՛ կարիերայումև՛ ընտանիքումբայց սա մեր զրուցակցի համար չէ: Ընտանիքում կարևորելով սերը, իսկ գործում` աշխատասիրությունը, դերասանուհի Նարինե Պետրոսյանը հաջողակ է երկուսում էլ: Ո՞րն է դերասանուհու հաջողության գաղտնիքը, բացահայտել ենք այս հարցազրույցում:)

Հաջողակ դերասանուհի Նարինե Պետրոսյանը ինչպիսի՞ն է առօրյայում և ընտանիքում:

- Չէի ասի, որ իդեալական եմ ամեն հարցում: Փորձում եմ ամեն բան համատեղել:

-  Եթե Ձեր առջև ընտրությունլիներ` կա՛մ կարիերա, կա՛մ անձնական կյանք, ո՞րը կընտրեիք:

- Կարծում եմ` բոլորի համար էլ պարզ է, թե որը կընտրեմ: Որոշ ժամանակ առաջ կարիերաս մի կողմ էի դրել ու առաջնայինն ինձ համար ընտանիքս էր: Բայց այժմ երեխաներս ավելի մեծ են ու, կարելի է ասել, ավելի հանգիստ եմ զբաղվում իմ գործով: Այն ժամանակ էլ զբաղվում էի աշխատանքով, սակայն ընտանիք կազմելուց հետո ամեն բան երկրորդ պլան անցավ:

Հե՞շտ է հայտնի մարդ լինելը:

- Չէի ասի, թե հայտնի մարդ լինելու մեջ ինչ-որ արտառոց բան կա: Կարծում` դա պարտականություն չէ:

Շատ դերասաններ չեն համաձայնում նկարահանվել սերիալներում և այն ցածրակարգ ենհամարումԻ՞նչ կասեք այս մասին:

- Կարելի է աշխատել թատրոնում ու խաղալ վատ ներկայացման մեջ. դա ավելի վատ է, քան լինել սերիալում և լավ սերիալում: Կարևորը, թե ինչ սերիալ է ու ովքեր են խաղընկերներդ, թե ինչպես ես դու դա անում: Եթե դերասանն իր աշխատանքն անկեղծ է անում, կապ չունի, թե որտեղ է անում դա:

  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել