Հաշված օրեր են մնում մինչև 2015 թ.-ի ապրիլի 24-ը. դրանից հետո, ըստ արդյուքների, աշխարհը մեզ այլ կերպ է ընդունելու: 2015-ին մենք պետք է ապացուցենք, որ հրեաներից թեկուզ շատ հարցերում հետ ենք մնում, բայց ազգի համար բախտորոշ հարցերում նրանց նման հետևողական ենք: Չէ որ հրեաներին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց Գերմանիային ստիպել ընդունել Հոլաքոստը, իսկ կհաջողվի արդյո՞ք մեզ, գոնե 100–ամյակի առիթն օգտագործելով, հասնել նրան, որպեսզի ամբողջ աշխարհը, այդ թվում Թուրքիան, ճանանչի Հայոց ցեղասպանությունը: Նախապես ասեմ, որ այլ տարբերակ մեզ տրված չէ, եթե մենք այս հարթության մեջ չկարողացանք հասնել շոշափելի հաջողությունների, ապա հանգիստ կարող ենք ասել, որ մեր վարկանիշը միջազգային արենայում միանգամից կընկնի: Աշխարհը մեզ կսկսի ընկալել որպես թույլ ազգի, որը ի վիճակի չէ հասնել նրան, որ գոնե իր ազգի պատմական իրականությունը չխեղաթյուրվի:
Ակամայից հիշեցի, թե ԽՍՀՄ-ի տարիներին Շիրազը և նրա շրջապատը, ինչպես նաև այլ ազգայնականներ (ինչպես այն ժամանակ ընդունված էր այս մարդկանց կոչելը), չնայած ԽՍՀՄ-ում առկա խստագույն ռեժիմի, ինչպես էին պայքարում մեր հողերը Թուրքիայից հետ վերցնելու համար, թե ինչպիսի էնտուզիազմ էին նրանք ցուցաբերումч չնայած լավ գիտեին, որ այդ էնտուզիազմը խորհրդային կարգերը իրենց քթից են բերելու:
Հ.Գ. Հետաքրքիր է `ո՞ւր կորավ այդ էնտուզիազմը…:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=468528966592695&set=p.468528966592695&type=1&stream_ref=10
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել