Life.panorama.am-ը գրում է.

Արսեն Գրիգորյանին շուտով կտեսնենք ամերիկյան ֆիլմում

Երբ երիտասարդը տաղանդավոր է, նպատակասլաց և աշխատասեր՝ ապա ապագան ապահովված է… Գոնե 80 տոկոսով… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանն է, ով այս երեք ոլորտները միաձուլել ու ինքն էլ ձուլվել է նրանց…   Ի դեպ, Արսենը օրեր առաջ է վերադարձել Միացյալ նահանգներից, որտեղ հասցրել է կարճ ժամանակամիջոցում ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանալ, նույնիսկ, նկարահանվել…

-Ե՞րբ եք վերադարձել ԱՄՆ-ից: Ամանորն այնտե՞ղ եք անցկացրել:

-Վերադարձել եմ երեք օր առաջ: Նոր տարվա գիշերը Նյու Յորքում եմ եղել…

-Դուք, եթե չեմ սխալվում, պատրաստվում էիք դեկտեմբերի վերջին վերադառնալ: Ի՞նչն էր պատճառը, որ վերադարձը հետաձգվեց:

-Առաջարկ եղավ փոքրիկ դերով հանդես գալու ամերիկյան ֆիլմում… Մեկնեցի Լոս-Անջելես՝ նկարահանումների, այնուհետև վերադարձա Հայաստան…

-Ֆիլմը ե՞րբ կկարողանանք տեսնել:

-Այդ մասին խոսել չեմ կարող, քանի որ նկարահանումներն այնտեղ դեռ շարունակվում են… Ենթադրում եմ՝ մեկ տարվա ընթացքում…

 սկզբանե մեկնումը գործնակա՞ն, թե անձնական բնույթ ուներ:

-Անձնական էր, որը վերածվեց նաև գործնականի:

Բացի այդ ֆիլմից, այլ առաջարկներ ունեցա՞ք:

-Վերադարձիս օրը, երբ օդանավակայանի ճանապարհին էի, զանգեցին՝ նորից ֆիլմի հրավերով… Բայց արդեն վերադառնում էի ու ափսոսելով եկա…

-Արսեն, դուք Ձեր ընտրած երեք ոլորտներում էլ կարծես կայացած եք. և՛ որպես երգիչ, և՛ որպես հաղորդավար, և՛ որպես դերասան… Ի վերջո, ո՞րն է ձերը:

-Երեքն էլ իմն են… Դա իմ կյանքի ճանապարհն է… Ընթացքում լինում են փուլեր, երբ երգն է ակտիվանում, լինում են փուլեր՝ հեռուստատեսային կարիերան… Իհարկե, հիմնականը դերասանական ուղղվածությունն է, քանի որ անկախ նրանից՝ մյուս երկուսում ակտիվ եմ, թե ոչ, թատրոնում միշտ եղել եմ…Հիմա էլ, փառք Աստծո, ֆիլմերում եմ հաճախ զբաղված լինում…

-Բացի 32 փրոդաքշնի հետ համագործակցելուց հիմա ինչո՞վ եք զբաղված…

-«Արմենիա» հեռուստաընկերության արբանյակային ալիքով հեռարձակվում է «Միայն լավագույնները» երաժշտական հաղորդումը… Տեսահոլովակների տասնյակ է, որը ես եմ ներկայացնում… Հունվարի 19-ին և 20-ին կամերային թատրոնում ներկայացում ունեմ… Ի դեպ, ամսի 19-ի ներկայացումը նվիրելու եմ իմ ղեկավարի՝ Արմեն Մազմանյանի հիշատակին… Իսկ հունվարի 20-ին իմ ծննդյան օրն է և այն կնշեմ բեմում՝ ներկայացմամբ…

-Իսկ այստեղ նոր առաջարկներ դեռևս չունե՞ք:

-Քանի որ երկու-երեք օր առաջ եմ վերադարձել, դեռևս գործնական առաջարկներ, հանդիպումներ չեմ ունեցել…Միայն ասեմ, որ փետրվար ամսին հյուրախաղերով Փարիզ եմ մեկնելու՝ Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի, Նազենի Հովհաննիսյանի, սոֆի Մխեյանի և Կամո Սեյրանյանի հետ: Համերգային երեկո է լինելու, որը վարելու ենք ես և Նազենին…

-Կցանկանայի մի փոքր էլ վերադառնանք ամանորյա անցուդարձին… Սա առաջին տարեմուտը չէր, որ Հայաստանից դուրս էիք նշում: Որտե՞ղ եք ձեզ ավելի լավ զգում:

-Ճիշտն ասած՝ որտեղ էլ լինեմ, աշխատում եմ ինձ լավ զգալ… Ես իմ ներկայությունից չեմ դժգոհում, ինքս ինձ հետ հաշտ ու համերաշխ եմ (ծիծաղելով)… Իհարկե, երբ ինչ-որ նոր տեղում ես՝ հատկապես ամանորին, ավելի լավ է, քանի որ ամեն ինչ նոր է լինում: Բայց անգամ, եթե նոր միջավայրում էլ չեմ, կարողանում եմ ստեղծել տրամադրություն, որ ոչ միայն ինքս լավ զգամ, այլ նաև շրջապատս գոհ լինի…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել