Փարիզում կայացել է Լավրովի հանդիպումը ընդդիմության առաջնորդ Ջարբայի հետPanorama.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փարիզում հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմադ Ջարբայի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես հասկանում եմ, որ Ձեզ, առաջին հերթին, մտահոգում է Ձեր հայրենիքի ճակատագիրը: Մենք նույնպես անտարբեր չենք սիրիացի ժողովրդի ճակատագրի հանդեպ»,-ասել է Լավրովը` կոչ անելով մասնակցել հունվարի 22-ին նախատեսված «Ժնև-2» համաժողովին: 

Սիրիայի ընդդիմությունը գտնում է, որ համաժողովի կազմակերպիչները` Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իրենց բավական երաշխիքներ չեն տալիս` կապված համաժողովի վերջնական դրական արդյունքների հետ:  Ըստ նրանց` համաժողովի ժամանակ պետք է ձևավորվի ժամանակավոր կառույց, որին փոխանցվելու է իշխանությունը, իսկ ներկայիս նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում: Ազգային կոալիցիան իր մասնակության մասին կհայտարարի հունվարի 17-ին: 

«Սիրիայի ընդդիմադիր առաջատար խմբավորման ղեկավարին կոչ ենք արել իր վրա վերցնել պատասխանատվությունը և ընդդիմության պատվիրակության կազմում ապահովել Ազգային կոալիցիայի մասնակցությունը կայանալիք ֆորումում, որի նպատակն է դադարեցնել զինված հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆպաշտոնական էջում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել