Panorama.am-ը գրում է.
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրի Բաղդասարյանը մերժել է իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը:
Այնուհետև նիստում, ինչպես Panorama.am-ին փոխանցեց Բաղդասարյանը, գործով նոր դատախազ Վահե Սարգսյանը միջնորդել է, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալման հարցով նիստերն անցկացվեն դռնփակ, որն էլ դատավորի կողմից ընդունվել է: «Հիմք չկա, որ դատը դռնփակ անցկացվեր, սակայն դատարանը որոշեց այն անցկացնել դռնփակ: Իսկ դատավորն էլ չպատճառաբանեց, թե ինչու է նման որոշում կայացնում», -ներկայացրեց փաստաբանը` նկատելով, որ ոչ դատախազն է հիմնավորել իր միջնորդությունը և ոչ էլ դատավորը` միջնորդությունը բավարարելու մասին որոշումը:
Ինչ է պատրաստվում անել, հարցին Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Օրենքի շրջանակներում պաշտպանել Վարդան Պետրոսյանի շահերը»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախումից մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



