1in.am-ը գրում է.

Հայաստան մուտք են գործել հինգ նոր աղանդներ՝ Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սևանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք» աղանդի մի ճյուղ է:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: 

«Ինչ վերաբերում է Եհովայի վկաներին, ապա նրանք արդեն իսկ սկսել են քարոզել, որ կրթությունն աղբ է, և որ իրական կրթություն կարող է տալ միայն իրենց ուսմունքը: «Ապրիլի 14-ին Հայաստանում կայանալու է նրանց մեծ հավաքը, որի ժժամանակ քննարկվելու են ՀՀ կառավարությանն ընդդեմ քայլերը»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահը նաև նշեց, որ աղանդավորական կազմակերպություններն իրենց ուսմունքի տարածման գործում ակտիվորեն ներգրավում են անգամ հղի կանանց: «Հղիների «Ավետիս» աղանդավորական կազմակերպությունը ասվածի վառ ապացույցն է»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, Միացյալ երիտասարդական լիգայի գլխավոր համակարգող Գոռ Նալբանդյանն էլ իր հերթին նկատեց, որ հայաստանյան որոշ բարեգործական և հասարակական կազմակերպություններ ու հիմնադրամներ բացահայտորեն աղանդավորական գործունեություն են ծավալում: «Դրանցից է, օրինակ, «Վորդ Վիժըն» կազմակերպությունը, որը սկսել է ավետարանչական հավատքի ֆինանսավորմամբ զբաղվել: Մյուս՝ «Ցորենի հատիկ», «Բարի լուր» բարեգործական հիմնադրամները կազմակերպում են մանկական ճամբարներ, բայց միաժամանակ հնարավորություն են տալիս երեխաներին աղոթելու և համապատասխան աղանդավորական գրականություն ընթերցելու»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել