Lurer.com-ը գրում է.

Իրանական 4,2 մլրդ դոլար սառեցված ակտիվների առաջին մասնաբաժինը՝ մոտ 550 մլն դոլար, Իրանին կտրամադրվի փետրվարի 1-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Ավելի վաղ Ժնևում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Իրանի և միջազգային վեցնյակի՝ 2013թվականի նոյեմբերի համաձայնությունները կսկսվեն իրականացվել հունվարի 20-ին:

Նախատեսվում է իրանական ակտիվների առաջին մասնաբաժնի ապասառեցումն իրականացնել փետրվարի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել