Life.panorama.am-ը գրում է.
Սափրվելու համար ամենահարմար ժամանակահատվածը առավոտն է: Արթնանալուց հետո պետք է համբերել 10-15 րոպե, որպեսզի նվազի դեմքի այտուցվածությունը, ապա դեմքը լվանալ տաք ջրով:
1.Մաշկը ածելիի հետ շփմանը նախապատրաստելու համար սրբիչը փոքր-ինչ խոնավեցրեք տաք ջրում, ապա դրանով մոտ 30 վայրկյան տրորեք երեսը:
2.Ցանկության դեպքում դեմքը կարելի է խոնավեցնել հատուկ քսուքով, ապա սափրվելու համար նախատեսված փրփուրը հատուկ վրձինի միջոցով հավասարաչափ շարժումներով քսեք դեմքով մեկ:
3.Նախ հարկավոր է սափրել այտերի մազերը՝ աճի ուղղությամբ, վերևից ներքև մինչև դնչի ծայրը: Ավելի մաքուր ածիլելու համար մյուս ձեռքով փոքր-ինչ ձգեք մաշկը: Դեմքի ավելի բարդ հատվածներում մազերը կարող եք սափրել աճի հակառակ ուղղությամբ: Դեմքից հետո նույն ձևով հեռացրեք վզի մազերը: Ամենավերջում սափրեք վերին և ստորին շրթունքների շրջակայքի մազեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



