Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը ընտանիքի ցանկությամբ կհուղարկավորվի Հայաստանում: Այս պահին հարազատները ԱՄՆ-ում զբաղվում են անվանի դիրիժորի աճյունի տեղափոխման հարցերով:
Ըստ ամենայնի, դիրիժորի մահվան կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: Հիշեցնենք, որ 58-ամյա Արամ Ղարաբեկյանը երկու օր առաջ հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում, ուր նախօրեին մեկնել էր Հայաստանից:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/30760
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



