Life.panorama.am-ը գրում է.
Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք ընդհանուր օրգանիզմի համար օգտակարությունից բացի հնարավորություն ունեն երկարեցնելու երիտասարդությունը:
Այսպես՝ սննդի գծով մասնագետները հավաստիացնում են, որ ձիթապտղի յուղիերկարատև և հաճախակի օգտագործումը շեշտակիորեն նվազեցնում է օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունների քանակը: Ձիթապտղի յուղը հարուստ է չհագեցված ճարպերով, պոլիֆենելով, որոնք հանդիսանում են ուժեղ հակաօքսիդանտներ:
Յոգուրտը պարունակում է «նպաստավոր բակտերիաներ», որոնց շնորհիվ պակասում է աղիքային հիվանդությունների հավանականությունը, բացի այդ այն հարուստ է նաև կալցիումով, որն անչափ նպաստավոր է օրգանիզմի համար:
Քիչ քանակությամբ գինու օգտագործումը ևս օրգանիզմը պաշտպանում է որոշ տեսակի հիվանդություններից, ինչպիսիք են շաքարային դիաբետը, հիշողության կորուստները, սրտային հիվանդությունները: Այս հինվանդությունների կանխարգելման գործում առանձնահատուկ է հենց կարմիր գինու դերակատարումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



