Երբ ակտիվիստը վիրավորում է նախարարին, մենք նրան չենք խրատում, բայց երբ նախարարը վիրավորեր ակտիվիստին՝ այդ նախարարին կգամեինք անարգանքի սյունին և երկրորդ` վիրավորելու ունակություն ունեցող ակտիվիստին ակտիվիստներն իրենք պետք է վռնդեն իրենց շարքերից, եթե ցանկանում են իրենց պայքարը հարգանք ունենա հասարակություն մեջ:

Հ.Գ. Դեռևս ոչինչ չունեցող ակտիվիստը, եթե համարձակվում է վիրավորել նախարարին` դժվար չէ պատկերացնել, թե ինչեր նա թույլ կտա իրեն, երբ ինքը նախարար դառնա:

Նման ակտիվիստներ մեր երկին պետք չեն և նման ակտիվիստների դեմ հասարակությունն ինքը պետք է պայքարի և դուրս վռնդի իր շարքերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել