Lragir.am-ը գրում է.
Թայլանդում ցուցարարներն այսօր մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում փակել են երթևեկությունը: Նրանք հավաքվել են Հաղթանակի հուշարձանի մոտ, որը համարվում է քաղաքի աշխարհագրական կետնրոնը: Ցույցի մասնակիցները բաց են թողել ճանապարհի միայն մեկ գիծը, որով երթևեկում է միայն հասարակական տրանսպորտը:
Ընդդիմադիր Ժողովրդավարական բարեփոխումների ազգային խորհրդի անդամները մետաղական արգելապատնեշներ են կառուցում ոստիկանության գրոհի դեպքում պաշտպանվելու համար:
Ըստ ոստիկանության տվյալների, ցուցարարների թիվը մի քանի հազար է, սակայն անընդհատ ավելանում է: Ցույցի վայրում են ընդդիմության առաջնորդները:
Ընդդիմությունը պատրաստվում է «փակել» մայրաքաղաքը: Ցուցարարները պահնջում են ժամանակավոր կառավարության հրաժարականը և չեղյալ անել փետրվարի 2-ին նշանակված արտահերթ ընտրությունները:



