Life.panorama.am-ը գրում է.
Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:
Ներկայումս հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:
Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ:
Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաստատե ցին նոր տոմարը:
Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:
16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/01/13/hin-tomar/71584
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



