Հայաստանի արտագաղթի հարցը կվերանա, եթե աշխարհի մարդիկ հավասարապես վճարվեն՝ անկախ իրենց ապրած երկրից, ըստ իրենց կարողությունների ու գիտելիքների։ Օրինակ, ինչո՞ւ պիտի զուգարան մաքրողը ԱՄՆ-ում ստանա մինիմում աշխատավարձ տասնմեկ դոլար, իսկ Հնդկաստանի, Չինաստանի, Հայաստանի, Աֆրիկայի մարդը ստանա, ասենք, տասնմեկ գրոշ…ինչո՞ւ պիտի մի աշխարհամասի մարդու արժանապատվությունը այդքան տարբերվի մի այլ աշխարհամասի մարդուց…Եթե մտածենք, ապա կհասկանանք, որ այս բոլորը մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ստեղծած թակարդն է սեփական ժողովրդի համար…Եթե Հայաստանի պետությունը գնահատեր սեփական ժողովրդին ու աշխատավարձերը բարձրացներ ԱՄՆ-ին համահավասար, ապա արտագաղթող չէր լինի…իսկ նման քայլի համար պետք պիտի լիներ համայն երկրի էկոնոմիկան ու ռեսուրսները ի սպաս դնել քաղաքացիների բարձր կենցաղային պայմանների ու արժանավայել աշխատավարձերի վրա…մի բան, որ Հայաստանի պետությունները ոչ միայն չարեցին, այլև ավելին՝ հրահրեցին ապրվել ողորմություն խնդրելով արտերկրից ու դրսի ազգ բարեկամներից…այսպիսով, սպանելով և՛ Հայոց աշխատուժը, և՛ արժանապատվությունը, ստիպեցին Հային արտագաղթել արտերկրներ՝ կիսանորմալ աշխատավարձեր աշխատելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել