Emedia.am-ը գրում է.

Կալչոյի 19-րդ տուրում առաջատարները միավորներ չկորցրեցին:

Իտալական A Սերիայում ավարտվեց 19-րդ տուրը: Այն հաջող ստացվեց առաջատար եռյակում գտնվող թիմերի՝ Թուրինի «Յուվենտուսի», «Ռոմայի» եւ «Նապոլիի» համար:

«Ռոման» Հռոմում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը: Գայլերը, նախորդ տուրում պարտվելով իր գլխավոր մրցակից «Յուվենտուսին», իր ամբողջ զայրույթը թափեց Ճենովացիների վրա: Նախ Ֆլորենցին բացեց հաշիվը: Հետո մեկական անգամ աչքի ընկան Տոտտին, Մայկոնն ու Մեհդի Բենատիան: Հատկապես տպավորիչ էր Ֆլորենցիի գոլը:

Թուրինյան թիմը մրցակցի հարկի տակ անհյուրընկալ գտնվեց «Կալյարիի» հանդեպ: Մաուրիսիո Պինիլյա դաշտի տերերին առաջ մղեց, սակայն դա ավելի զայրացրեց չեմպիոններին: «Յուվենտուսը» մրցակցի դարպասը 4 գոլ խփեց: Ֆերնանդո Լյորենտեն դուբ ձևակերպեց, մեկական անգամ հաջողության հասան Մարկիզիոն ու Լիխշտայները: Հատկանշական է, որ Մաուրիսիո Պինիլյաn խաղավարտից 3 րոպե առաջ հեռացվեց դաշտից:

«Նապոլին» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային»: Ու կրկին թիմի լավագույն ռմբարկու Գոնսալո Իգուայինը գոլ չխփեց: Նրա փոխարեն մրցակցին մեկական անգամ տխրեցրին Դրենդ Մերտենսը, Լորենցո Ինսինյեն ու Բլերիմ Ջեմայիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել