Operativ.am-ը գրում է.
Կրասնագորսկի առևտրային կենտրոններից մեկում կրակել են տղամարդու, ով պարզվում է «օրենքով գող» է: Այս մասին հայտնում է gazeta-ն` հղում անելով «Интерфакс»-ին:
Գործակալությունը նշում է նաև, որ «օրենքով գողը» հանդիսանում էր Դաթո Մելկաձեն, ով երկար տարիներ հետախուզման մեջ էր մեկ այլ «օրենքով գողի» սպանության մեղադրանով:
Վերջինս վրա կրակել են երեկ` հունվարի 11-ին, երբ առևտրի կենտրոնից դուրս էր եկել կնոջ և երեխաների հետ: Ներկա պահին նա գտնվում է հիվանդանոցում` հրազենային վնասվածքով` փորի և ուսի հատվածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել