Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 29-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Toyota LC 150 4.0 GAS մակնիշի 80 UՕ 600 համարանիշի, 31-ամյա Առաքել Պարոնյանի վարած Ford Transit մակնիշի 13 ԼՏ 307 համարանիշի և 49-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 33 TՍ 198 համարանիշի ավտոմեքենաները : Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/ZT2E1BDisA.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



