Doctors.am-ը գրում է.
Ըստ իսպանացի գիտնականների նոր հետազոտության` շաքարախտի զարգացման հավանականությունը կարելի է նվազեցնել`առանց վարժությունների և առանց կալորիաների սահմանափակման: Դրա համար պետք է միայն ձիթայուղով հարուստ սննդակարգ պահպանել:
Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ պահպանել է հատուկ սննդակարգ` ճարպերի ցածր պարունակությամբ, առանց ձիթայուղի և ձիթայուղի ընդգծված պարունակությամբ:
Հարկ է նշել, որ խմբերի մասնակիցներն ունեին ժառանգական նախատրամադրվածություն շաքարախտի հանդեպ:
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ, փոխելով սննդակարգը, կարելի է նվազեցնել շաքարախտի զարգացման հավանականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



