Life.panorama.am-ը գրում է.

1. Մաքրել լեզուն
Կարիեսի և լնդային հիվանդությունների առաջացումը կանխելու համար հարկավոր է ամեն օր մաքրել ատամները, սակայն բերանի լիարժեք մաքրության համար շատ կարևոր է նաև լեզվի մաքրությունը:
Լեզվի ետին հատվածում կուտակվում են բակտերիաներ և այլ մանրէներ, որոնք բերանի տհաճ հոտի պատճառ են դառնում: Այդ իսկ պատճառով, ատամները մաքրելուց հետո, նրբորեն ամբողջությամբ մաքրեք նաև լեզուն: Օրական առնվազն մեկ անգամ մաքրելով՝ լեզվի վրայից կհեռացնեք ատամնափառը, կերակրի մնացորդները և բակտերիաները, և ձեր շնչառությունը կբացվի:
2. Փռշտալ արմունկի ծալվածքում

Երթ չունեք թաշկինակ, փռշտալիս քիթը և բերանը ծածկելու համար լավագույն տարբերակը, Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալներով, արմունկի ծալվածքում կամ նախաբազկում փռշտալն է: Շատ կարևոր է փռշտալիս քիթը և բերանը չփակել ձեռքի ափով, որը կարող է այնքան էլ մաքուր չլինել և դրանով իսկ նպաստել մանրէների տարածմանը: Արմունկի ծալվածքում փռշտալը թույլ չի տա նաև, որպեսզի մանրէները թափանցեն օդ և վարակեն այլ մարդկանց:
3. Ջուրը լիմոնադի վերածել

Եթե խմելու ջուրը ձեզ անհամ է թվում, կարող եք այն հարստացնել տարբեր համերով և գույներով. ջրով լի բաժակի մեջ լցրեք լայմի, կիտրոնի կամ նարնջի մի քանի կտոր, կարելի նաև հատապտուղներ՝ ելակ կամ մորի ավելացնել, ապա անանուխի տերև, կիվիի կամ վարունգի կտոր:
Այսպիսով ջուրը համեղ և հաճելի կդառնա, և կկարողանաք ավելի մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել: Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կնոջն անհրաժեշտ է օրական 9 բաժակ, իսկ տղամարդուն օրական 13 բաժակ հեղուկ օգտագործել:
4. Աչքերին հանգիստ տալ

Որպեսզի համակարգչի մոտ երկարատև աշխատանքից չգրգռվեն աչքերը և գլուխը չսկսի ցավել, ակնաբույնժները խորհուրդ են տալիս համակարգչի մոտ աշխատելիս հետևել «20-20-20» կանոնին: 20 րոպե աշխատանքից հետո անհրաժեշտ է 20 վայրկյան նայել ձեզանից 20 սմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ տեղ:
Նման կարճատև դադարը թույլ կտա, որպեսզի աչքերը հանգստանան, հոգնածությունը թուլանա և ձեր ուշադրությունն ավելի կենտրոնանա աշխատանքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



