Asekose.am-ը գրում է.

Էներգիայով լեցուն. կյանքը, մարդկանց սիրող Ալեքսանդր Բոգդանովիչը` Վալերի Լեոնտևի որդին, Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում պատմել է իր երգարվեստի, հայտնի հայրիկի, Պուգաչովայի կոտլետների և բազմաթիվ այլ թեմաների մասին:

-Ալեքսանդր,  Վալերի  Լեոնտևի պես հայր  ունենալն  պարտավորեցնո՞ղ է:

-Իհարկե, չէ՞ որ պետք է արժանի լինես նրա զավակը  կոչվելուն: Բացի  դրանից շատերը, հատկապես` Վալերի  Յակովլևիչի  երկրպագուհիները նախանձում  են  ինձ,  քանի  որ  տարիներ շարունակ երազում էին  նրանից  որդի ունենալ:  Խենթ  երկրպագուհիները  Վալերի Յակովլևիչին նույնիսկ  առաջարկում  էին հիվանդանոց  գնալ և հանձնել իր սերմնահեղուկը:

-Իսկ ինչպե՞ս  էր Ձեր մորը  հաջողվել գրավել նրան:

-Մայրս օպերային երգչուհի էր  և  պատահական հանդիպել էր Վալերի  Յակովլևիչին   Մոսկվայում հյուրախաղերի ժամանակ:

-Ձեր հոր մասին  խոսում եք բավականին պաշտոնական, ավելին` հանրությանը  չեք ներկայանում  «Լեոնտև»  ազգանունով,  ինչու՞:

-Մեր հարաբերությունները  պաշտոնական  չեն,  20 տարի աշխատել  եմ  հորս  հետ: Թեև կրում եմ նրա  ազգանունը, սակայն չցանկացա ներկայանալ  «Լեոնտև»  ազգանունով, որովհետև  հասկանում էի, որ  նման  երկրորդ լեգենդ  չի կարող  լինել և  ես  չեմ կարող  գերազանցել նրան:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում:

-Երգում եմ  սիրո և կանանց մասին, ինչպես նաև նկարահանվում եմ ֆիլմերում: Դեռևս ինձ կարող  եք  տեսնել միայն էպիզոդիկ դերերում:  Թեև իմ արտաքինով, երբ հայտնվում եմ տեսախցիկների  առաջ միանգամից դառնում  եմ գլխավոր  հերոս: Վերջերս  նկարահանվել եմ  Ֆյոդոր  Բոնդարչուկի և Ռենատ  Դովլատովի  ֆիլմերում:  Որպես կանոն  հանդես եմ  գալիս օլիգարխների  կերպարներում:

-Դուք  Ձեզ  ավելի  շատ երգի՞չ,  թե՞  դերասան  եք համարում:

-Ես  առաջին հերթին  երգիչ եմ:

 -Այդ դեպքում ինչու՞  Ձեզ չենք տեսնում մեծ բեմերում:

-Որովհետև ես չեմ կարող մրցակցել երիտասարդ  երգիչ-երգչուհիների  հետ: Եվ դա պայմանավորված է այն բանով, որ  չունեմ պրոդյուսերական աջակցություն և գումար:  Իսկ ավելի  տարիքով  արտիստներից, օրինակ`  Լոլիտան, հաջող ամուսնացել է, նույն Ֆիլիպ Կիրկորովը համերգների սակավության պատճառով,  գումար է  աշխատում ֆիլմերում նկարահանվելով:

-Սակայն եկեք չմոռանանք,  որ Դուք էլ նշանավոր հայր  ունեք, ում հետ կարող  եք հանդես գալ զուգերգով:

-Հայրս  զուգերգով հանդես  գալու վերաբերյալ  ասում է,  որ  վաղ է, պետք է  դեռ արժանանամ հանդիսատեսի  սիրուն:

-Ստացվու՞մ  է,  որ  նա   Ձեր առաջմղման հարցում չի աջակցում  Ձեզ:

-Նա թույլ է  տալիս կատարել իր երգերը, տրամադրում է    ձայնագրման անվճար ստուդիաներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել