
Չինաստանում բժիշկները վիրահատություն են իրականացրել, որի արդյունքում փոխպատվաստել են 17-ամյա մի աղջկա դեմք: Այդ նպատակով օգտագործել է աղջկա կրծքավանդակի վրա աճեցված կաշին:
Գործընթացը սկսվեց նրանից, որ բժիշկները սկսեցին փոխպատվաստել աղջկա ազդրից վերցված հյուսվածքները նրա աջ կրծքի վրա` ուսից մի քիչ ներքև, իսկ երբ բժիշկներին վերջապես հաջողվեց աճեցնել անհրաժեշտ քանակությամբ մաշկ, նրանք այն օգտագործեցին հիվանդի դեմքը վերականգնելու համար: Թե ինչի՞ հետևանքով էր աղջիկը նման սարսափելի վնասվածքներ ստացել, չի հաղորդվում:
Հայտնի է նաև այն փաստը, որ չինացի բժիշկներին մեկ այլ հիվանդի համար հաջողվել է նաև նոր քիթ աճեցնել` նրա ճակատին:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



