Վերջապես կարող ենք տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա 400 մլն. դոլար արժողությամբ այն հսկայական զբոսանավը, որում արտացոլվելու են Մոնակոյի փողոցները: Զբոսանավի նախագիծը վերջերս է հանձնվել հանրության դատին: Որոշվել է զբոսանավն անվանել «Մոնակոյի փողոցները», քանի որ դրանում կրկնօրինակվելու են պերճաշուք քաղաքի ճարտարապետական կոթողները, այդ թվում՝ Հոթել դե Պարին, Իշխանական պալատը, Հերկուլես նավահանգիստը և Լա Ռասկասեն:

Այնտեղ կլինի նաև կարտինգի համար նախատեսված վազքուղի, որը նման է կլինի Գրան պրիի հայտնի շրջանաձև վազքուղուն, ինչպես նաև ուղղաթիռային հրապարակ, փոքրիկ սուզանավ, արագընթաց մոտորանավակներ, լողավազաններ և ջակուզիներ:

A floating palace: The Streets Of Monaco is a concept for a £244million yacht that incorporates landmarks from the city-state, including the F1 track, including go karts

Այս նախագծի հիմնադիրներից մեկը՝ Ռոբերտ Մակփերսոնը, ասել է.

-Մենք փորձելու ենք զբոսանավում ներկայացնել Մոնակոյի ճարտարապետական թեմատիկան: Հատկապես մեծ ջանքեր ենք թափելու կարտինգի վազքուղու նախագծման վրա: 

Opulent: The interior of the ship is also designed to invoke the luxurious trappings of Monaco

Մոնակոյի մասին հիշեցնում է ոչ միայն զբոսանավի էքստերիերը, այլև ինտերիերը: Այդ իսկ պատճառով, զբոսանավում քայլելով՝ այցելուներն այնպիսի զգացողություն կունենան՝ ասես շրջում են Մոնակոյի փողոցներով: Այս վիթխարի նավի երկարությունը հասնում է 155 մետրի:

The team that designed the incredible concept have backgrounds in a wide variety of sectors including marine, aerospace and interior design

Ռոբն ավելացրել է.

-Այս նախագծի իրականացմամբ զբաղվող թիմի անդամները ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք են. տիեզերագնացներ, դիզայներներ, ռազմածովային ինժեներներ և այլն: Նախագծի իրականացմանը խթանում էր նոր և հետաքրքիր բան ստեղծելու մեր ցանկությունը: Կատարված աշխատանքի արդյունքները գոհացուցիչ են թիմի բոլոր անդամների համար: Մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս զբոսանավի նկատմամբ և ցանկանում են ճանապարհորդել դրանով: Շատ դժվար է ստույգ ասել, թե որքան կարժենա այս նավի կառուցումը, բայց կարծում եմ, որ եթե հավաքվի 400 մլն. դոլար, արդեն հնարավոր կլինի սկսել շինարարական աշխատանքները: 

The ship also boasts a go kart race track that replicates the famous Grand Prix track, as well as a helipad, mini submarine, speedboats, jet skis, swimming pools and Jacuzzis

The real thing: An aerial view of a harbour in Monaco. It is a sovereign city-state located on the French Riviera and is world-famous as a tourist destination for celebrities and the wealthy

Մոնակոյի նավահանգիստը՝ լուսանկարված վերևից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել