1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իտալիայի ազգային հավաքականի` «Մունդիալ-2014»-ի հաղթող դառնալու հնարավորությունների մասին:

«Ներկայումս Իտալիայի հավաքականից հզոր են Իսպանիայի, Գերմանիայի և Բրազիլիայի ընտրանիները: Չեզարե Պրանդելին ճիշտ ուղու վրա է դրել հավաքականը և երիտասարդացնում է կազմը:

Հիմա թիմի կորիզը կազմում են փորձառու կիսապաշտպաններ Պիրլոն, Դե Ռոսին ու Մոտան: Գլխավոր խնդիրը հարձակման գիծն է:

Բոլորը մշտապես խոսում են Բալոտելիի մասին, բայց նա հուսալի անձնավորություն չէ, նրան չի կարելի վստահել: Նա ցանկացած պահի կարող է կարմիր քարտ ստանալ ու իր թիմին թողնել 10 հոգով»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել