73-ամյա Տացուո Հորիուչին արվեստի սքանչելի աշխատանքներ է ստանում արվեստի համար ամենաանհավանական թվային ծրագրով` MS Excel ծրագրով: Նորահայտ արվեստագետը երկար ժամանակ է, ինչ հետաքրքրվում է գրաֆիկ դիզայնով, սակայն միայն իր թոշակի անցնելուց հետո` 13 տարի առաջ նա վերջապես ժամանակ հատկացրեց իր հոբբիով զբաղվելուն: Հորիուչին իր աշխատանքի մեջ երբեք չի օգտագործել Excel ծրագիրը ու այս ծրագրով հետաքրքրվել է հենց երկու հիմնական պատճառով` սա շատ ավելի հեշտ էր ձեռք բերել, քան ֆոտոշոփը (Excel-ն արդեն իսկ կար իր համակարգչում): Բացի այդ, այն ավելի հեշտ էր օգտագործել, քան MS Paint ծրագիրը: Հորիուչիի աշխատանքները արդեն իսկ ներկայացվել են ցուցադրության տարբեր պատկերասրահներում, ու նա նույնիսկ հասցրել է 2006թ.-ին հաղթել «Excel Autoshape Art Contest» մրցույթում:

Հորիուչիի անհավանական աշխատանքները դիտեք ստորև:


Old Japanese Man Creates Amazing Art Using Excel (Wait, Excel?)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել