Չքնաղագեղ «Դուքս Ջոզեֆ» ադամանդը` Հնդկաստանի հայտնի Գոլկոնդայի հանքից, աշխարհի մի քանի ռեկորդ սահմանեց Ժնևյան աճուրդի ժամանակ` վաճառվելով 21,47 միլիոն դոլարով: 76 կարատ քաշով այս ադամանդի համար վճարված գինը ռեկորդային էր աճուրդներում վաճառված անգույն ու մաքուր ադամանդների համար:

Այս ադամանդը ամենաբարձր աճուրդային գինը սահմանեց նաև կարատի համար: Ի դեպ, նույն Գոլկոնդայի հանքերում է հայտնաբերվել նաև Կոհ ի Նուր ադամանդը, որը զարդարում է Բրիտանիայի թագուհու թագը:

«Դուքս Ջոզեֆը» գնվել է անանուն գնորդի կողմից, ժամանակին պատկանել է Հաբսբուրգների արքայական տանը` Ավստրիական կայսրության տիրակալներին: Այն իր անունը ստացել է Դուքս Ջոզեֆի (1872-1962) պատվին, ով կարճ ժամանակով Հունգարիայի ղեկավարն էր: 

Ադամանդը վաճառվել է 1936 թվականին՝ անանուն գնորդի, ով այն պահել էր պահատուփում, ինչի արդյունքում ադամանդը չէր հայտնվել նացիստների ձեռքում: Այն նորից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում 1961 թվականին` Լոնդոնյան աճուրդի ժամանակ: 1990 թվականին այն նորից վաճառվեց Ժնևում` 6.5 միլիոն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել