Ladynews.am-ը գրում է.

Տոնական օրերը հրաշալի ժամանակ են, որոնք, ցավոք, անցնում են շատ արագ: Հետևում են մնում հանգստյան օրերը, իսկ առջևում էլ սպասվում է վաղ առավոտյան զարթնելը, հետաձգված մի շարք գործեր և այլն: Միայն միտքն այն մասին, որ կրկին պետք է վերադառնալ աշխատանքային ռեժիմի, սթրեսային վիճակ է առաջացնում:

Բայց չարժե նյարդայնանալ. կան մի քանի միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ վերդառնալ աշխատանքային ռեժիմի, առանց ավելորդ լարվածության ու սթրեսների:

Պոզիտիվ տրամադրվածություն: Փորձեք Ձեզ չպարուրել մտքերով, որ աշխատավայրում Ձեզ շատ գործեր են սպասվում: Քանի որ պատրաստվում եք վերադառնալ գրասենյակ, ապա պետք է ավարտեք անցյալ տարվա կիսատ թողած գործերը: Հանգստացել եք և այն, ինչ պետք է դժվարությամբ ավարտեիք անցյալ տարում, այս նոր տարում շատ հեշտ և արագ ավարտին կհասցնեք: Վայելեք հանգստյան օրերը և վերադարձն այդքան սարսափելի չի թվա Ձեզ:

Օրվա ռեժիմը: Ժամանակն է՝ անցնեք նորմալ ռեժիմի, անքուն գիշերներն ու մինչև ճաշի ժամը քնելը աշխատող մարդու համար չէ: Այդպես Դուք ռիսկի եք գնում. հնարավոր է՝ առաջանան սև շրջանակներ աչքերի շուրջ, իսկ Դուք էլ դառնաք անտարբեր ամեն ինչի հանդեպ, բացի հարմարավետ աթոռից: Աշխատեք արդեն հանգստյան օրերին անցնել նորմալ ռեժիմի, հակառակ դեպքում առաջիկա աշխատանքային օրն այդքան էլ հաճելի զգացողություններ չի առաջացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել