Շատ բաներ կան, որոնց մասին մենք երազում ենք, շատ բաներ կան, որոնցից պարզապես վախենում ենք, բայց իրականում դրանք երբեք մեզ հետ չեն պատահի: Դրանք մտացածին բաներ են, որոնք մեզ ներշնչել է Հոլիվուդը, գովազդը, դրանց որոշ մասն էլ մեզ հուշում են մեր զգայարանները:
1. Ձեզ վրա ոչ ոք չի հարձակվի, երբ սարսափ ֆիլմից հետո մութ միջանցքով գնում եք զուգարան:
2. Միացնելով հեռուստացույցը՝ դուք երբեք չեք տեսնի այն, ինչ ակնկալում էիք տեսնել:
3. Դուք երբեք չեք կարողանա փոխել ձեզ տանջող այն հիշողությունները, որոնց համար հաճախ ամաչում եք: Բայց նրանք միշտ կվերադառնան:
4. Երբ հանում եք ձեր ակնոցը, դուք երբեք ավելի լավ տեսք չեք ունենա, քան ակնոցը դրած ժամանակ:
5. Մեքենաները վթարներից հետո չեն պայթում:
6. Եթե ձեր առաջ հավաքված է մարդկանց խումբ, որը ձեր բարին չի ուզում, նրանք երբեք մեկ առ մեկ չեն հարձակվի ձեզ վրա:
7. Հակերները չեն կարող կոտրել ամեն բան՝ ստեղնաշարի մի քանի կոճակի սեղմելով:
8. Ձեր դիմացի կանգառում կանգնած մարդիկ ոչ մի տեղ չեն անհետանա, եթե ավտոբուսը մի քանի վայրկյանով փակի ձեր տեսադաշտը:
9. Դուք երբեք վայրկյանական չեք փոխի ձեր կարծիքը վեճից հետո, նույնիսկ եթե ձեզ մանրամասն բացատրել են, որ սխալ եք:
10. Դուք չեք կարողանա պահել ձեր մարմինը ձեր մատների ծայրերով, եթե կախված եք անդունի եզրից:
11. ԴՆԹ-ի անալիզը շատ ավելի երկար է տևում, քան երկու րոպեն:
12. Դուք երբեք չեք գտնի կայանման տեղ հենց այնտեղ, որտեղ ցանկանում եք:
13. Մղձավանջային երազից հետո, դուք երբեք միանգամից վեր չեք թռչի և նստեք անկողնում:
14. Որպեսզի խորը վերքի ցավը թեթևանա և այն լավանա, բավարար չէ այն կապել հասարակ վիրակապով:
15. Չկա այնպիսի ակումբ, որտեղ հավաքվում են արվամոլ բայքերները: