Գրեթե միշտ մարդիկ պահանջում են ճշմարտությունը, ուզում են այն լսել, ուրախությամբ լցվել եւ արդարություն հաստատել իրենց մեջ: Բոլորը պահանջում են ճշմարտությունը, բայց արդյոք բոլորը պատրաստ են այն լսել, իրոք մենք մարդիկ ճշմարտության կրողներն ենք…..
Անկախ ամեն բանից՝ մենք բոլորս էլ մեր մեջ ունենք ճշմարտության մասնիկը, մի փոքրիկ շողը, քանզի ստեղծված ենք Տիրոջ նմանությամբ եւ պատկերով: Այո՛, խամրած է այժմ մեր մեջ այդ պատկերը, քանզի չընտրեցինք այն կենսակերպը, որ մեզ անհրաժեշտ է:
Մենք, ապրելով այս աշխարհում, համոզվում ենք, որ ճշմարտությունը գեթ մեկը բացականչեց ճշմարտապես, եւ իրավ նա է Ճանապարհը, Ճշմարտությունը եւ Կյանքը (Հովհ. ԺԴ.. 6): Տարբեր է պահանջել ճշմարտությունը եւ ապրել այդ գաղափարով եւ նույնիսկ պատրաստ լինել զոհաբերվել այդ ճշմարտության համար, ինչպես օրինակ, տվեց մեզ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս:
Սիրելինե՛ր, եկեք միշտ պատրաստ լինենք ընդունել ճշմարտությունը, որովհետեւ մենք ապրում ենք՝ ընդունելու եւ հասնելու Ճշմարտությանը, որ միշտ մեր կյանքի ընթացքում մեզ հիշեցնում է «Ես եմ քո Աստվածը, Ես քեզ ճանապարհ ցույց տվի, որով դու գնացիր» (ԽԸ. 17): 

Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել