Հատուկ Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում մեծ մարդասերի անվան թանգարանի շինարարության առիթով տարաբնույթ մեկնաբանությունների տարածող անձանց.
«Դեռ անցյալ տարի նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետարանում քննարկվել է մայրաքաղաքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը:
2012թ. մարտի 22-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը քննարկել է Նոր-Նորքի 1-ին զանգվածում, Նանսենի անվան փողոցին հարակից՝ համանուն զբոսայգում, Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի էսքիզային առաջարկը:
Զբոսայգում գողտրիկ մշակութային օջախ և թանգարան կառուցելու վերաբերյալ կողմ են արտահայտվել ճարտարապետական հանձնաժողովի բոլոր անդամները: Ավելին, ճարտարապետների գնահատմամբ՝ թանգարանը հետաքրքրություն և մշակութային աշխուժություն կմտցնի այգում: Թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը: Թանգարանը կառուցվում է ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ` ոչ կանաչ տարածքի հաշվին, գոյություն ունեցող բետոնապատ հարթակի վրա:
Ավելացնենք, որ թանգարանը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը և կգործի որպես Երևանի քաղաքապետարանին պատկան մշակութային օջախ»- հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Հիմա հարց, ուղղված ոչ թե իրոք մտահոգված մարդկանց, ով ապատեղեկացված է եղել, այլ ջուր ծեծող «բռնապահպան կեղտ որսացողներին» . «Էլի՞ եք շարունակելու գլուխ արդուկել ու թուլափայ «գրանտիկներ» ուտել, թե «վսյո ժե» կսթափվեք»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/347211422014888?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել